Ոթոտնուկ նապաստակը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

— Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետեւում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետեւից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա եւ սկսեցի նայել։

Երեւակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա եւ չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքեւի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր եւ պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետեւից։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:

Զարմանալի – սովորական

Արտասովոր – հասարակ

Հավատարիմ – դավաճան

Ընկնել — կանգնել

2. Առանձնացրո՛ւ ամենազարմանալի հատվածը:

Ամենազարմանալին այն էր, որ նապաստակը ուներ չորս ոտք մեջքի վրա և չարս վոտք փորի վրա։ 

3. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտի՛ր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը:

Ես վազում էի։

Նա ուներ։

Հետևում էի։

4. Հորինի՛ր.

«Ալարկոտ նապաստակը»

Լինում էն չի լինում մի արտասովոր նապաստակ, այդ նապաստակը շատալարկոտ էր։ Մի անգամ նապաստակը այս նապաստակը սոված է լինում և ուզում է կաղին ուտել, բայց այս կաղինը ծառի վրա է լինում քանի, որ նապաստակը ալարոտ էր նա չբարցրացավ ծառի վրա։

            Նրա կողկը ապրում էր ոզնի և նա ոզնիից խնդրեց կաղին և այդպես շարունակ ամեն օր։ Մի անգամ ոզնին հասկացավ, որ այս նապաստակը շատ ալարկոտ է և որոշեց էլ կաղնի չտալ նապաստակին։ Եվ այդ ժամանակ նապաստակը սկսեց ալարկոտություն չանել։

Մաթեմատիկա 5․24․2023 թ․

Հաշվի՛ր

65+785-(45×9)=445

375+526+(7856-156)=8601

35x(56+974)-356=35100

674+954-15+(56:8)=1405

Համեմատի՛ր

234+520  <  334+520

534-220  > 534-320

360+594   > 654-493

694-649  < 586-578

Հայրիկը խանութից գնեց 6 կգ խնձոր, 2 անգամ շատ դեղձ ու 12 կգ նարինջ։

Քան՞ի կգ միրգ գնեց  հայրիկը։

Լուծում

1)6×2=12

2)12+12+6=30

Պատ․՛ 30

Մի փոթեթավորման մեջ կա 40մ գործվածք, իսկ մյուսում 18 մետրով ավելի։ Երորրդ փաթեթավորման մեջ այնքան որքան երկու փոթեթավորումների մեջ։

Քանի մետր գործվածք կա այդ երեք փաթեթավորումների մեջ միասին։

1)40+18=58

2)40+58=98

3)40+58+98=196

Հաշվետվություն

Ես եմ․․․

Իմ անունը Միքայել Բանդիկյան է։ Ես ապրում եմ Երևանում։ Սովորում եմ  Արևմտյան դպրոցի 3․3 դասարանում։ Այնտեղ ունեմ ընկերներ և ընկերուհիներ։ Սիրում եմ ընտրությամբ գործունեություն։ Ես սիրում եմ խաղալ համակարգչային խաղեր։ Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ ֆուտբոլիստ։ Ես ազատ ժամանակ սիրում եմ հեռուստացույց նայել,և խաղալ համակարգչային խաղեր։

Իմ ընկերները

Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ ամենահարազատ ընկերը Հուսիկն է։ Մենք իրար հետ խաղում ենք համակարգչային խաղեր։ Նրա բարի է, բայց չարաճճի։ Իմ բոլոր ընկերները շատ տարբեր են, բայց բոլորը շատ լավն են։

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումները և դժվարություները

Ես սկսել եմ ավելի լավ մարնամարզություն պարապել ,ավելի լավ  հորինուկներ հորինել։ Եվ կարողացա ավելի լավ մաթեմատիկայի խնդիրներ լուծել։ Արագ կարդալ։

Առաջին շրջանի ամփոփում

Մայրենի

Ես իմ բլոգում ունեմ մայրենիի բաժին, որտեղ ներկայացնում եմ բոլոր մայրենիի աշխատանքները։

Այս տարի մենք շատ հորինուկներ  գրեցինք և տեքստեր կարդացինք։ Այս տարի առաջին բոլոր դասարանցիների հորինուկները միասին տպագրվելու են գրքի մեջ։

Խորհուրդ եմ տալիս կարդալ

  • «Ամենից ամենա»
  • «Ճիշտ է՞ Թե սխալ»
  • «ՄԲՀ»
  • «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան»

Իմ ամենասիրելի գիրքը Ջանի Ռոդարիի «ՄԲՀ» է։ Ես կարդացել եմ այդ գիրքը և ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ այն։ Այդ գիրքը նրա մասին էր որ, մի աղջիկ և հսկա գնում են ճամփորդելու։

Մարմնակրթություն

Ես երեքշաբթի ունեմ մարմնակրթության դաս։ Մարմնակրթության դասին մենք խաղում ենք խաղեր, մարզվում ենք և վազում։

Երգ

Մենք այս տարի շատ երգեր և պարեր սովորեցինք։ Դասական երգերը նրա համար են, որ երեխաների ձայնալարերը ավելի փափկանան և լավ բառապաշար ունենան։

Մաթեմատիկա

Ես ունեմ մաթեմատիկա բաժին, որտեղ տեղադրում եմ իմ բոլոր աշխատանքները։ Այս տարի մենք անցել ենք մաթեմատիկայից իրար տակ բաժանում և բազմապատկում։ Եվ հաճախ լուծում էինք բաժանման ու բազմապատկման հետ կապված վարժություններ ու խնդիրներ։

Իմ բլոգը

Ես ունեմ իմ բլոգը։ Բլոգը վարելու համար պետք է կարողանալ՝

· նյութ տեղադրել և ջնջել

· բաժիններ բացել

· նյութը խմբագրել

· նկարներ և վիդեոներ տեղադրել

Լավ բլոգավարը ակտիվ է պահում իր բլոգը, պետք է նրա բլոգում հետաքրքիր նյութեր լինեն ։ Ես փորձում եմ այնպես վարել իմ բլոգը, որ իմ ընթերցողների համար այն հետաքրքիր լինի։ Եվ ես իմ բլոգում ունեմ 100 տեղադրված նյութ։

Իմ նպատակները

Իմ նպատակները այն են,որ ես շատ գրքեր կարդամ և ավելի լավ բառապաշար ունենամ։ Ես ուզում եմ լավ ֆուտբոլ խաղալ, որ հասնեմ իմ ամենամեծ երազանքին, դառնալ ֆուտբոլիստ։

Իմ ամենասիրելի հորինուկը

Լինում են, չեն լինում մի կատու ու շուն։ Կատվի անունը Բելլա էր,իսկ շան անունը Ռեքս։ Նրանք ապրում էին հարևան բակերում ու բոլոր շուն ու կատուների նման իրար չէին սիրում։

Մի անգամ զբոսանքի ժամանակ Բելլան ու Ռեքսը տեսան մի կեր և վազեցին կերի մոտ։ Երկուսն ել ուզում էին ուտել։ Սկզբում ամեն մեկը կերն իր կողմ էր քաշում, հետո հասկացան, որ կարող են երկուսն էլ ուտել։ Նրանք կիսվեցին և դրանից հետո ընկերություն արեցին։ Բայց ծնողները չիգիտեին ընկերության մասին, որովհետև չէին թողնի ։

Մի անգամ  նրանց ծնողներին չար  գայլը փախցրեց և նրանք հավաքեցին իրենց շուն ու կատու ընկերներին և միասին հաղթեցին գայլին ու փրկեցին ծնողներին։

Դրանից հետո ծնողներն էլ ընկերացան ու շների ու կատուների թշնամությունը վերջացավ։ 

Իմ ընտրությամբ գործոնեյությունը

Իմ ընտրությամբ գործունեությունը ֆուտբոլն է։ Ես ֆուտբոլի դասեր եմ ունենում երեքշաբթի և հինգշաբթի։ Ես Այդ օրերը գնում եմ Ընկեր Ռուբիկի մոտ և մենք խաղում ենք ֆուտբոլ։

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենք ֆլեշմոբեր։ Սկզբում պետք է գրենք մեր անուն, ազգանունն և մեր էլեկտրոնային հասցեն։ Այդքանը գրելուց այդեն սկսում ենք պատասխանել հարցերին ։ Ես արել եմ բոլոր ֆլեշմոբերը։ Երբեմն ֆլեշմոբերը անում ենք ընտանիքով, երբեմն մենակ։ Ես շատ եմ սիրում ֆլեշմոբերին մասնակցել։ Մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին։

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Ես իմ բլոգի ընթերցողներին մաղթում եմ,որ հետաքրքիր տարի ունենան և բլոգում հետաքրքիր նյութեր դնեն։

Մեղուների հովիվը եւ արջերը

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին եւ որպես գերի ծախեցին։ Սևօրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր եւ ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու եւ երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճլաի պահը։

Ամենազվարճալի պահը, որ նա իր կացինը գցեց լուսին։

3. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը։

Ամենա վախենալու պահը այներ,որ երկու արջը հարձակվել էին մեղվի վրա։

4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբաղտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – սանդուղք

Ծիծաղ -քրքչալ

Ագահ – աչկածակ

Հզոր –ուժեղ

Սարսափելի –վախենալ

8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազարները։

9. Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ — զբոսնել

Պար գալ-պարել

Խաղ անել –խաղալ

Բաց անել –բացել

Կռիվ տալ –կռվել

Վախ զգալ –վախենալու

Վազ տալ –վազել

Հունձ անել –հնձել

10. Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ տես,որ լուսնի վրա արծաթագույն բան է։ Գնացի մոտիկ լուսնին, և մի ձև գտա կացինը։

Մաթեմատիկ 05․15․2023

4324+2676=7000

420 000- 748= 419 252

60×700=42000

36 000: 900= 40

43 715+1288= 45003

324 216- 978=323248

400 x 50=20 000

45 000:50=900

Կազմի՛ր արտահայտություն և գտի՛ր՝

7045- ից 412 –ով մեծ թիվը։ Յոթ հազար քառասունհինգ-ից չորս հարյուր տասներկուս-ից մեց թիվը։ Յոթ հազար չորս հարյուր վաթսունյոթ

7045 և 412 թվերի գումարը։ Յոթ հազար քառասունհինգ և  չոր հարյուր տասներկուս թվերի գումարը։ Յոթ հազար չորս հարյուր վաթսունյոթ։

50-ից 70 անգամ մեծ թիվը։հիսուն-ից յաթանասուն անգամ թիվը։Երեք հազար  հինգ հարյուր։

50 և 70 թվերի արտադրյալը։ Հիսուն և յոթանասուն  թվերի արտադյալը։ Երեք հազար հինգ հարյուր։

Լուծի՛ր խնդիրները

Ռուբենը  ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս: Ռուբենը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

Լուծում

  1. 2440:2=1220
  2. 1220+2440=3660

Պատասխան՝3660

Արեգը լոլիկի համար վճարեց 780 դրամ, իսկ վարունգի համար՝ 3 անգամ ավելի:  Արեգը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

1)780×3=2340

2)780+2340=3120

Պատ․՛ 3120

Հաշվի՛ր:

532 x 50=5811

218 x7=4856

4205 x 4=16820

562 x 700=345300

888 x 3 =2664

555 x 40= 22 200

3670 x 5=18 350

305 x 400=122 000

Հաշվի՛ր:

78 : 3 =26          

845: 5= 169

8454: 6= 1409

7420 : 7=1060

Առաջին ճանապարհորդությունը դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

— Ուռա՜,– գոչեցի ես եւ սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երեւա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի եւ ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը եւ սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, եւ ես օդում կախված մնացի՝ երկնքի եւ երկրի միջեւ։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքեւի ծայրը, կացնով տվի վերեւի ծայրը կտրեցի եւ կապեցի ներքեւի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց եւ այնպես երկիրը հեռու էր, եւ շատ անգամ պետք եղավ պարանի վերեւի ծայրը կտրել եւ ներքեւի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երեւացին։ Մինչեւ գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի եւ այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ելք – անցք

Աստիճան – սանգզամատ

Սարսափ – ահ

Եղունգ – մագիլ

Կույտ – դեզ

2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ:

Երկինք, սանդուղք, ելք, երկիր, քաղաք, ներքեւ, արեգակ, Թուրքիա, բակլա, սկսել

3. Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան բառեր:

Առարկա (ի՞նչ)                                     Գործողություն (ի՞նչ անել)  
 երկինք սկսել
 սանդուղք աճել
 ելք հասնել
 երկիր  բարձրանալ
 քաղաք իջնել
 ներքև դուրս գալ
 արեգակ Թուրքիա բակլա կտրել վեռադառնալ
Continue reading

Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում եւ այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր եւ այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը:

Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում. «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչեւ գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, եւ դա շատ զվարճալի էր:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

———————————————————

2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Որսորդների և նապաստակի մասին։

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

______Հայր բոնին պատմեց մի զվարճալի պատմություն։___________________________________________________________

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդներ մոլորված կանգել էին դղիյակի մոտ։

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

Նրանք թակեցին ջարդված դղիյակի դուռը։

4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Հայր բոնամին գիտեր մեկ հեքիաթ և ամեն օր պատմում էր այդ հեքիաթը։

5. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

Սուտլիկ որսկանը կհամաձայնվեր։

6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չեն լինում երեխաներ այդ երեխաները կատուների հետ դուր գնացին մի կատուն ստկել էր իսկ մյուսի բերան շունչ չկար։ Նրանք շարունկեցին իրենց ճանապարհ մի ծիտ բռնեցին բայց ինչ ծիտ, հետո գնաղին տուն և ասեցին ծիտ էինք բռնել բայց ծիտ չունենք։ Ոչինչ ես էլ վանդակ ունեմ բայց վանդակը ջարթված էր։

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

— Կարելի՞ է։

— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։

«Երևի հավ է»,- մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին եւ փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա եւ կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

— Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երեւի կատու։

Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։ — Ձեր տոմսը, ձեր տոմսը,- կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

— Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին եւ շարունակ շշնջում.

— Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում եւ զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ եւ վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սևաչքերով նայեց անծանոթ դեմքերին եւ, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

— Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։ — Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

— Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,- զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

— Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

— Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։ Պառավը չի համաձայնում։

— Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։

— Դե՛ իջեք։

— Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից եւ կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչեւ կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

— Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչեւ մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.

— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն եւ թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

— Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,- ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

— Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,- զարմացավ նա։

— Չե՞ք տեսնում ո՛նց է հետևում,- նկատեց մեկը,- գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.

— Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին եւ ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

— Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա եւ ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին եւ թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ- ըհը՛- թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա եւ նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը եւ ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, եւ նա մնաց այդպես մինչեւ մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։

— Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,- ասաց նա։- Միեւնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան եւ փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։ Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր եւ առաջադրանքներ1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն ծպտուն չհանել – լռել——————————————————————————

իրավունք տալ – —թույլատրել————————————————————————————

վնաս տալ -——վնասել—————————————————————————————2. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը ընդգծի՛ր. 

պառավը

ուղեկցորդը

ճանապարհորդներից մեկը >

3. Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Շնիկը միշտ կարողանում էր գտնել ճանապարհի տեղը արագ էր և ուշադիր։

4. Արդարացրո՛ւ տատիկին:

Տատիկը շնիկին դրել էր զաբյուղի մեջ, որ ոչ մեկին չխանգարի և ուղակի շնիկին ուզում էր տանել Երևան։

5. Արդարացրո՛ւ կոնդուկտորին:

Կոնդուկտորը ուզւում էր ասել պառավին, որ չի կարելի կենդանի բերել գնացք։

6. Մեղադրի՛ր տատիկին:

տատիկը եկել էր գնացք առանց տոմս և իր հետ բերել էր շնիկ։

7. Մեղադրի՛ր կոնդուկտորին:

Կոնդուկտորը դուրս քցեց վագոնից շնիկին։

8. Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները»

Լնում է չի լինում մի տատիկ որը ունենում է մեկ երեխա երեխայի անունը Արսինե է և մեկ շուն,իսկ շան անունը Ջեկո էր։ Արսինեն ութ տարեկան էր և վախենում էր Ջեկոից բայց Ջեկոն ամեն օր Արսինեին տեսնելիս լիզոում էր նրան։ Մի օր արսինեն կորում է և Ջեկո գնտում է Արսինեին և այդ օրվանից հետո Արսինեն չի վախենում Ջեեկոից։

37. Մեղուն ի վիճակի է հինգ անգամ երկարացնել իր կյանքը:

44․Մեղուների մեջ կա նաև ալբինոյի հատուկ տեսակ, որը բնութագրվում է սպիտակ աչքերով:

45․Մեղուները գիտեն ինչպես շփվել միմյանց հետ:

47․Յուրաքանչյուր թռիչքի համար մեկ մեղու կարող է բերել մինչև 50 մգ նեկտար:

Գրադարանում Վիլիամ Սարոյան մաս երկրորդ

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

 — Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

 — Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

 Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

 — Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։

— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

 Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։

Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր — ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

 — Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։

— Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։

— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։

Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։

— Նա թերթում էր էջերը.

— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ — Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։ Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Շատ բաներ կիմանաս և խելացի կլինես։

  • Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Տառեր,բառեր և նկարներ։

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Որովհետև, Յուլիսիսը տեսավ գրքի մեջ ինչ հետաքրքիր բաներ կան և մտածեց, որ նա ինչ որ նոր բան սովորեց։

  • Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Իմ ընկերներից ոչ մեկ նման չէ Յուլիսիսին։