Հայրենագիտության հաշվետվություն

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝
Հայրենագիտություն

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝17

Հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել՝
Երբ որ, մենք գնացել էինք մատենադարան

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ՝
Տորք Անգեղը

Դժվարություններ ունեացա՞ր առարկան ուսումնասիրելիս, ինչու՞ 
Ոչ չունեցա

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն առարկայից՝
Ես սովարեցի Հայաստանի մասին ավելի շատ բաներ

Որ՞ նախագծով ես ճամփորդել՝
Մատենադար

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝
Գրավոր չլիներ

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝  7/10

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ
Իմ համար հաջողվածտ տարի եր։ Ես սովոչեցի շատ բաներ։

Ճամփորդում ենք էրեբունի թանգարան

Երևանի հարավ-արևելյան՝ Նոր Արեշ և Վարդաշենի, բլրի վրա է Գտնվում էրեբունի-ամրոց քաղաքը։ Էրեբունի քաղաքը կառուցվել է՝ Արգիշտի I-ի կողմից։ Էրեբունի ամրոցը պատմական հուշարձան։

Հռոմից 29 տարով մեծ քաղաքի՝ Երևանի պատմությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Արգելոց-թանգարանի ցուցանմուշներն ու ամրոցի պատմությունն այցելուներին ներկայացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և լեհերեն լեզուներով:

Առցանց ամանորյա աշխատանք հայրենագիտություն

Ամանորը իմ ամենասիրած տոներից մեկն է։ Մենք ընտանիքով սովորաբար նախապատրաստվում ենք այս տոնին։ Մենք գնում ենք նվերներ, և փաթեթավորում դրանք։ Ընտանիքով անպայման զարդարում ենք տոնածառ և այդ ընթացքում լսում ենք ամանորյա երաժշտություն։ Երբ իմ մայրիկը իմ հասակի էր, նրանք ավելի շատ պատրաստություներ էին անում և ավելի շատ մարդկանցով էին նշում Նոր տարին։

Նախկինում իմ ծնողների համար ավանդական ուտեստ էր պասուց տոլման, ընդեղենը և
մանդարինը։ Հիմա մենք չունենք այնպիսի ուտեստ, որ ամեն անգամ պարտադիր պատրաստում ենք կամ դնում ենք սեղանին։ Մեզ համար միակ ամանորյա պարտադիր ավանդույթն է տոնածառ զարդարելը և նվերներ բաժանելը։

Ես սովորաբար գրում եմ նամակ Ձմեռ պապիկին։ Ծնողներս պատմում են, որ իրենք նամակներ չէին գրում և ուրախանում էին ձմեռ պապիկի յուրաքանչյուր նվերից։ Ես սովորաբար ուզում եմ Ձմեռ Պապիկից սեղանի խաղեր, բայց այս տարի նամակ չէի գրել և ստացել եմ իմ կյանքի ամենալավ նվերը Նոր տարուն Ձմեռ պապիկից։ Ես ստացել եմ Շուն։

Ամանորին մենք հիմա հաղորդում չենք նայում, որովհետև հեռուստացույց չունենք։ Մենք նայում ենք տարբեր մուլտֆիլմեր և ֆիլմեր։ Երբ իմ ծնողները մանուկ էին, իրանք նայում էին <<Ну пагади>> մուլտֆիլմը, բայց ես չեմ նայում այդ ֆիլմը։
Սա էլ ֆիլմի հղումը

Առաջին նկարի մեջ պատկերված են իմ մայրիկը և իմ մորաքույրը։
Երկրորդ նկարում պատկերված ենք ես, իմ մայրիկը և իմ շունը, իմ շունը երկու ամսական է։


Իմ կարծիքով այժմյան Ամանորը ավելի լավն է, քան առաջ։
Որովհետև այն ժամանակ Ամանորը նշում էին շատ մարդկանցով, իսկ ես ավելի շատ եմ սիրում, որ մարդիկ նշում են Ամանորը քչով։

Եթե ես հնարավորություն ունենայի փոխելու Ամանորը, ես ոչինչ չէի փոխի։ Ես Ամանորը կթողնեի ձմռանը և նույն օրը, որոհետև ես կուզեի, որ Ամանորին հավանականություն լիներ ձյուն գալու։ Բացի դրանից իմ ծնունդը Ամանորից միշտ երեք որ առաջ կլիներ։ Ես այդպես ուզում եմ լինի միշտ։

Հայրենագիտություն

  • Դի՛ր բլոգումդ հայրենագիտության բաժնի հղումը։
    https://mikabandikyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/page/2/
  • Քանի՞ նյութ ունես այնտեղ հրապարակված։
    18
  • Քեզ դուր եկա՞վ հայրենագիտություն առարկան, չէ՞ որ այս տարի այն քեզ համար նոր էր։
    ոչ դուր չեկավ։
  • Այստեղ տեղադրիր բոլոր հայրենագիտական նախագծերը, որոնց մասնակցել ես ՝ անվանումները և վրան հղում։
    ես նախագիծ չունեմ։
  • Ամենասիրելի թեման, նախագիծը, որն այս առարկայի ընթացքում հավանեցիր։
  • Ճամփորդություններիդ բաժնում ի՞նչ հետաքրքիր նյութեր ունես։
    չունեմ։

Մաշտոցի մատենադարան

Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Որդան Կարմիր

Որդան կարմիրը եղել է մի որթ։ Նրանից հնարավոր էր ստանալ շատ գեղեցիկ գույն։ Նա պահվում է մատենադարանում։ Նրանից ստանում են ՝ դեղաբույսեր, ներկ, նկարազարդում են գորգեր և նկարազարդում են գրքեր։ Երբ նայում ես այս գրգերի նկարազդմանը քեզ թվում է, որ դրանք նկարազարդել են մեկ տարի առաջ ոչ թե դարեր առաջ։

Գրիգոր Լուսավորիչը, Մովսես Խորենացին և Մեսրոպ Մաշտոցը

Հայոց պատմության մեջ հայերի համար շատ հայտնի են այս անուները՝ Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց և Մովսես Խորենացի։ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը դարձրել է պետական կրոն, Մեսրոպ Մաշտոցը գրել է հայոց այբուբենը, իսկ Մովսես Խորենացին գրառել է հայոց պատմությունը։


Գրիգոր Լուսավորիչ
Երբ Տրդատ 3-րդ թագավորը վերադարձել է Հայաստան, հայերը հավատում էին բազմաթիվ աստվածների։
Այդ ժամանակ դժվար էր ընդունել նոր բան։ Այդ նոր բաներից մեկը քրիստոնեությունն էր։ Երբ եկավ Գրիգոր Լուսավորիչը, նա հավատում էր մեկ աստվածի և նա քրիստյոնա էր։ Արարողության ժամանակ նա ոչինչ չզոհաբերեց, և Տրդատ 3-րդ թագավորը Գրիգոր Լուսավորիչին տարավ բանտ։
Այնտեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրեց 13 տարի և Տրտադը շատ չար բաներ արեց և նա հիվանդացավ։
Նրա քույրը երազներում տեսնում էր, որ Տրդատին կարող էր բուժել միայն Գրիգոր Լուսավորիչը։
Նա համոզեց Տրդատին, որ բաց թողի Գրիգոր Լուսավորիչին և Տրդատն էլ բաց թողեց նրան։
Գրիգոր Լուսավորիչը բուժեց Տրդատին։ Նա Տրդատին կնքեց։ Տրդատը հայտարարեց քրիստոնեությունը Հայաստանում։ Տրդատը և Գրիգոր Լուսավորիչը քանդեցին Հայաստանի բոլոր տաճարները։


Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թթ․ ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Նա տիրապետում էր այս լեզուներին պարսկերեն, ասորերեն, հունարեն, վրացերեն։ Գրքերն եղել էին ասորերեն և հունարեն, ծեսսերը և ժամեգրությունները ևս եղել են այդ լեզուներով։ Մարդիկ ոչինչ չէին հասկանում։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը։ Նրա առաջին հայերեն թարգմանած գիրգը աստվածաշունչն էր։ Նրա առաջին թարգմանած նախադասությունը սա է՝ Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ, որը նշանակում է ճանաչել իմաստությունը և խրատը իմանալ հանճարի գործերը։ Մեսրոպ Մաշտոցին նաև անվանում են առաջին ուսուցիչ։
Նրա ամենահայտնի աշակերտներից մեկը Կորյունն է։ Մատենադարնի առջև Մեսրոպ Մաշտոցի առձանի կոխքին Կորյուննի առձանն է։


Մովսես Խարենացի
Մովսես Խորենացին ծնվել Խորեն գյուղում 5-րդ դարի սկզբերում 410-415 թթ։ Հավանաբար նրա անունը առաջացել է այդտեղից Խորենացի։ Նա Մեսրոպ Մսշտոցի լավագույն աշակերտներից մեկն է։ Նա սվորել է Եգիպտոսում։ Այնտեղ կրթությունը, շատ զարգացած էր։

Մովսես Խորենացին է գրել <<Հայոց պատմություն>> գիրքը։ Դրա մեջ հին ժամանակվա հայերի և մինջև իր ապրած օրեր հայերի պատմությունն է։ Նա շրջել է գյուղերով քաղաքներով, որ գրառի հայոց պատմությունը։



հայրենագիտություն

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

unnamed

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:

Կողմնացույց — տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։

Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :

Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:

Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:

Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :

Կողմնորոշում ձմռանը:

Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:

Ինչպես կողմնորոշվել անտառում:

Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:
Հատվող անտառուղիների մոտ լինում է կանգնեցված կոճղի մի հատված, որի վերին հարթեցված մասում գրված են թվեր: Այդ թվերի օգնությամբ հեշտ է գտնել հորիզոնի կողմերը: Երկու փոքր թվերի միջև եղած գիծը ուղղվում է հյուսիս, իսկ հարավային կողմը որոշվում է մեծ թվերի ուղղությամբ:

Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ:

Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:

Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք:
Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:

Իմ Բնակավայրը իմ թաղամասը

  1. Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:
  2. Որտեղ ե՞ք բնակվում
    Ես բնակվում եմ Դավիթաշեն Ձոր երկու թաղամասում։
  3. Ո՞րտեղ է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ։
    Գտնվում է Դավիթաշեն Ձոր երկու թաղամասում, Դավիթաշեն Ձոր մեկի հարևանությոամբ։
  4. Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
    Մեր բնակավայրից մինչև դպրոցը տևում է 30 րոպե։
  5. Ե՞րբ է հիմնադրվել ձեր բնակավայրը:
    Դավիթաշենը հիմնադրվել է 1984 թվականին։
  6. Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
    Այնտեղ է  Սրբոց Նահատակաց Եկեղեցին
  7. Բնակչությունը մե՞ծ է, երիտասարդներ են շատ, թե՞ մեծահասակները:
    Ավելի շատ են երիտասարդները
  8. Շենքերն են շատ թե՞  առանձնատները:
    Շենքերը
  9. Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով
    Հրազդան գետը
  10. Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ
    Մեր մոտ չկան և բնական լճեր և արհեստական
  11. Ինչպիսի հարևա՞ն եք:
    Մենք լավ հարևան ենք։
  12. Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
    Հարևաևնը նա է ով ապրում է քո հեզ մոտ։ Հարևանությունը այն է երբ դուք ընկերություն եք անում հարևաների հետ։
  13. Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:
    Այո ունենք հարևաներ շիրակի մարզից։

Հայրենագիտություն

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)

Մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս,  ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրներիԱշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:

Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Իսիդոր Սևիլյացի, «Ստուգաբանություն», տպագրվել է Գյունտեր Ցայների կողմից, Աուգսբուրգ, 1472թ.

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:

Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝

  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:

Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:

Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

Հայաստանի և Արցախի հանրապետության աշխարհագրական քարտեզ

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:

Դիտեք՝

  1. հոլովակ ՝ ինչպես գծել google maps-ով ցանկալի նպատակակետը տանող ճանապարհը)
  2. այս նյութի աուդիո տարբերակը լսել՝ այստեղ

Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ, ուղարկիր իմ էլ փոստին՝ sona-papazyan@mskh.am

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը

Երևանից մինչև գյումրի 121 կմ է, և մեկ ժամ հիսունվեց րոպե։ Անցնում է Երևանով, Արագածոտնի մարզով և Շիրակի մարզով։

2. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը

Հրազդանից կապան 320 կմ է, և հինգ ժամ երեսունութ րոպե։ Անցում է կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով։

3․ Երևան-Շուշի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Շուշի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը

Երևանից-Շուշի 318, և վեց ժամ երկու րոպե։ Երևանից մինչև Շուշի հանդիպում են այս մարզերը Արարատ, Վայոց ձոր, Սյունիք։

4. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը

Մեր բնակավայրից մ Ձոր 2 թաղամաս-> Անաստաս Միկոյան->Գևորգ Չավուշի->Սիլիկյան նոր շճուղի->Գուսան Շերամկի-> Օհանովի։ Իմ բնակավայրից մինչև դպրոց 31 րոպե է, և տասերեք կիլոմետր։