Մեղուների մասին

Կարդա տեքստը և արա առաջադրանքները

Մայիսի 20 – ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։

Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։

Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն:
Մեղուները հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով` «մեղուների պարով» և հատուկ արտադրվող բուրող նյութերով՝ ֆերոմոններով:

Առաջադրանքներ

1․ Տեքստից դուրս գրիր քեզ անծաոթ բառերը։

2․ Ե՞րբ է Մեղուների միջազգային օրը։
Մայիսի 20-ին

3․ Մեղուները ինչո՞վ են օգտակար։
Նրանք տալիս են մեղր և մեղրամոմ։

4․ Ինչո՞վ են սնվում Մեղուները։
նեկտարով և ծաղկափոշիով։

5․ Ինչպե՞ս են Մեղուները մեղր պատրաստում։
Մեղրատու մեղուները հավաքում են նեկտարը և շաքարը վերածում գլյուկոզայի ու ֆրուկտոզայի, որոնք պահպանվում են մեղուների բույնի մեջ և սնում նրանց ձմռանը։ Ավելորդ հեղուկը գոլոշիանում է, և մնացած թանձր, կպչուն հեղուկը հենց այն է, ինչ մենք անվանում ենք մեղր։

6․ Երբ մեղուն վերջացնում է իր աշխատանքը ի՞նչ է անում։
Պաշտպանում է իր փեթակը։

7․ Որպեսզի մեղուն 1 կգ մեղր հավաքի, քանի՞ անգամ նա պետք է դուրս գա իր փեթակից։
մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու։

8․ Մեղուները ինչպե՞ս են հաղորդակցում միմյանց հետ։
Մեղուների պարով։



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով