Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներում, այդ թվում և մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլորշացման շնորհիվ:
Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսերից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը մեծ է:
Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:
Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաստիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հագենալուց հետո առաջանում են տեղումներ:
Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
Սակայն բացարձակ խոնավությունը դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապատասխան արժեքը:
Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակումներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:
Մեծ մասամբ մառախուղը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:
Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրության: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկը ջերմաստիճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերը փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բերած ջերմությունը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
Օդը համարվում է ջրային գոլոշիներով հագեցած, երբ նրա մեջ պարունակվող ջրի քանակը հասնում է զարմանալիորեն բարձր մակարդակի, այսինքն՝ այն հասնում է հնարավոր առավելագույն խոնավությանը: - Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
Օդի բացարձակ խոնավությունը նշանակում է օդում պարունակվող ջրի իրական քանակը՝ չափված զանգվածով (միավորներով՝ գրամով) ըստ միաժամանակյա օդի ծավալի՝ սովորաբար մեկ խմ օդի համար։ - Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
Օդի հարաբերական խոնավությունը (հաճախ նշվում է որպես RH) բնութագրում է օդում առկա ջրի քանակի հարաբերությունը, որը կա տվյալ ջերմաստիճանում և ճնշման պայմաններում, դեպի այն առավելագույն քանակը, որը օդը կարող է պահել այդ նույն պայմաններում՝ չհասնելով խտացման կետին։ Մյուս խոսքով, այն արտահայտում է, թե որքան մոտ է օդը իր հագեցածության սահմանին՝ ջրով։ - Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
Խոնավաչափը (հարաբերական խոնավության չափիչ) սարք է, որն օգտագործվում է օդի խոնավությունը չափելու համար՝ նշանակում է օդի մեջ պարունակվող ջրի չափը: - Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
Ամպերը գտնվում են բարձրության վրա, սովորաբար 500 մ-ից բարձր:
Մառախուղը՝ շատ ցածր մակարդակներում, մոտ գետնին։ - Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:












