Եթե ես լինեի ձմեռ պապի օգնական

Եթե ես լինեի ձմեռ պապի օգնականը ես նրան կօգնեի նամակները կարդալ: Ես բոլորի ուզած նվերները կբերեի, բացի վտանգավոր բաներից: Ես մեծերին նվերներ կբերեի և կփորձեի նոր տարին ավելի գեղեցկացնել: Իմ կարծիքով ձմեռ պապիին օգնելը շատ հետաքրքիր գործ է:

Meet Santa Claus in Disneyland | Disneyland Resort

ԷՇԻ ԵՐԳՆ ՈԻ ՈԻՂՏԻ ՊԱՐԸ

Հայկական ժողովրդական հեքիաթ

Մի մարդ ունենում ա մի ուղտ ու մի էշ։ Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա։ Մի օր էշն ասում ա,— Ուղտ ախպեր, պետք ա էստեղից փախչենք, թե չէ մեր տերը մեզ բանեցնելով կսպանի։

— Շատ խելոք ես ասում, էշ ախպեր, գնանք, մեր գլուխներն ազատենք, թքած էսպես անխիղճ տիրոջ վրա։

Ուղտը մի կում ա անում, թքում ա տիրոջ դռան վրա, էշն էլ պոչը վեր ա քաշում… տիրոջ շեմին, սրանք վեր են կենում, լիսը դեռ չբացված, քանի տերը քնած ա, փախչում են էնտեղից։

Հիմի էս էրկու աղբերացուն իրանց քեֆին կապները կտրած, ազատ, ուր ուզում են՝ գնում են։ Ուզում են՝ նստում են, ուզում են՝ պառկում են, ուզում են՝ թավալ են տալի, ուզում են՝ քնում են։ Տեր չունեն, անելիք չունեն, ուտելիքն էլ բոլ-բոլ, արածի ինչքան փորումդ տեղ կանի։ Էրկուսն էլ չաղանում են, ջանի են գալի, քեֆներին քեֆ չի հասնում։

Մի օր էլ էշի քեֆը տեղն ա լինում, ասում ա,

— Ուղտ ախպեր, երգ ասիլս էկել ա։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— առանց գինու հարբե՞լ ես։ Ի՞նչ երգելու վախտ ա,— ասում ա,— տղիդ ես պսակո՞ւմ, թե աղջկադ ես մարդու տալիս։ Հարսանիքի հո չե՞նք էկել։ Դու լավ գիտես, որ քու ձենը ես շատ եմ սիրում, ամա ամեն բան իր վախտին ա սազական։ Հիմի քու անուշ ձենը որ լսեն, գալու են մեզ բռնեն տանեն, էնքան բանացնեն, որ հալից գցեն։

— Ուղտ ախպեր,— ասում ա էշը,— երգ ասիլս, որ էկել ա, անկարելի բան ա, պետք ա երգեմ։

Ասում ա ու սկսում զռալը։

Սրանց տերը էշի ձենը որ՝ լսում ա, տեղնուտեղը գալիս ա, էրկուսին էլ տանում, էնքան ա բանացնում, որ հալից գցում ա։

Էշն ու ուղտը մի հետ էլ են փախչում տիրոջիցը։ Ճանապարհին մի գետ ա պատահում, ամա էշն էնքան բեզարած ա լինում, որ չի կարենում ջուրն անց կենա։

— էշ ախպեր,— ասում ա ուղտը,— արի քեզ շալակեմ, ջուրն անց կացնեմ։

— Չես կարա, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— ծանդր եմ, տերս միշտ ասում էր՝ էս էշը որ սատկի, սրա կաշին մի ուղտի բեռ կլինի։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— դու ինքդ խելոք մարդ, ո՞նց ես Հավատում տիրոջդ խոսքին։ Արի շալակս քեզ տանեմ։

Էշը նստում ա ուղտի շալակը։ Որ հասնում են գետի մեջտեղը, ուղտն ասում ա.

— Էշ ախպեր, պար գալս էկել ա։

— Էդ ի՞նչ ես ասում, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— իմ քուռակը, որ քուռակ ա, էն էլ առանց զուռնա դհոլի պար չի գալի։ Ամեն բան իր վախտին ա սազական։ Անց կենանք ջրի էն ղրաղը՝ ինչքան կուզես պար արի։

— Էշ ախպեր,— ասում ա ոլղտր,— անկարելի բան ա, պար գալս որ եկել ա, պետք ա պար գամ։

Ասում ա ու սկսում պար գալ, էրկուսն էլ ջուրն են ընկնում, քիչ ա մնում խեղդվեն։ Էշը իրա ահիցը էն տեսակ զռռոց ա վեր քաշում, որ տերը գալիս ա, հասնում սրանց հավարին, մի կերպով սրանց դուրս բերում գետիցը, հետո ձեռն ա առնում դագանակը, տուր թե կտաս էրկուսին էլ մի լավ դնգստում, որ էլ նորից չփախչեն։

Ուղտը համ ծեծ ա ուտում, համ էլ մտածում ա.

— Իմ հախն ա,— ասում ա,— ես ինչի՞ լսեցի իշին, ինչի՞ իմ ծանդր տեղս թեթևացրի, ինչի՞ փախա տիրոջիցս, ո՞վ ա տեսել, որ խելոք մարդը իշի խելքով իր անելիքն անի։

Ուշադի՛ր ընթերցիր հեքիաթը։ Դո՛ւրս գրիր բարբառային բառերը և նշիր դրանց գրական տարբերակները։

էնքան-այնքան
հալից գցում ա- հոգնեցնում է
լիսը-լույսը
Հիմի-հիմա
աղբերացուն-ընկերներ
իրանց քեֆին- իրենց ուզածով
բոլ-բոլ-շատ շատ
քեֆը տեղն ա լինում-լավ տրամադրություն

երգ ասիլս էկել ա- ցանկանում եմ երգել
քու-քո

ամա-բայց

վախտ-ժամանակ
ձեն-ձայն
բանացնել-աշխատացնել
էրկուս-երկուս

մի հետ էլ- մի հատ էլ
բեզարած-հոգնած
ծանդր-ծանր
պար գալ-պարել
ղրաղ-կողմ
դնգստել-ծեծել

Գրավոր վերլուծի՛ր հեքիաթի ասելիքը մի քանի նախադասությամբ։
Հեքիաթի ասելիքը այն էր որ պետք չէ էշին հավատալ։ Այսինք, եթե քեզ այդ բանը դուր չի գալիս, կամ չես ուզում ինչ որ բան անել ուրիշի հետևից մի կրկնիր և մի համաձայնվիր բոլորի հետ։

Ցանկության դեպքում՝ նկարի՛ր քեզ դուր եկած դրվագը (հատվածը)։

Բնագիտություն

Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:

Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը

4.jpg

Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ 710 կմ:

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը

Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:

Հյուսիսային Ամերիկայի ափագիծը

Հյուսիսային Ամերիկայի քարտեզից ակնհայտ երևում է ափերի ուժեղ մասնատվածությունը

North America-physical.jpg

Մի շարք գործոնների ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայի ափերը բավական ուժեղ են կտրտված: Այստեղ շատ են ինչպես ծովերն ու ծոցերը, այնպես էլ կղզիներն ու թերակղզիները: Մայրցամաքի արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովը՝ Սարգասյանը, որին նաև անվանում են «անափ» ծով, քանի որ նրա տարածման սահմանը որոշվում է այդտեղ տարածվող ջրիմուռների սահմաններով: Այդ ջրիմուռները ջրի մակերեսին են լողում շնորհիվ դրանց տակ գտնվող գազային բշտիկների, որոնք նման են խաղողի հատիկների և հենց իսպաներեն սարգասո բառից էլ, որը մանր խաղողի տեսակ է, առաջացել է ծովի անվանումը:

Սարգասյան ծովի սահմանները հաճախ որոշում են այս ջրիմուռների տարածման սահմաններով

Մայրցամաքի հարավ-արևելքում է գտնվում Մեքսիկական ծոցը, որի մի եզրում Կուբա կղզին Ֆլորիդա թերակղզուց բաժանող Ֆլորիդայի նեղուցն է, մյուս եզրին՝ Կուբա կղզին Յուկատան թերակղզուց բաժանող Յուկատանի նեղուցը: Մեքսիկական ծոցից հարավ տարածվում է Կարիբյան ծովը, որը Պանամայի ջրանցքով կապվում է Խաղաղ Օվկիանոսին: Խաղաղ օվկիանոսի ավազանում` մայրցամաքի արևմուտքում է գտնվում Կալիֆորնիական ծոցը, որը ողողում է հիմնականում Մեքսիկայի ափերը: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է Ալյասկայի ծոցը, որից հյուսիս գտնվում է Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից բաժանող Բերինգի նեղուցը: Վերջինս նաև կապ է հաստատում Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևելքում են խոշոր Հուդզոնի ծոցը, դրանից հարավ-արևելք, համանուն գետի գետաբերանում ձևավորված Սուրբ Լավրենտիոսի ծոցը և դրա հարևանությամբ գտնվող Ֆանդի ծոցը, որտեղ գրանցվել են աշխարհում ամենաբարձր մակընթացային ալիքները՝ 18 մ:

Ֆանդի ծոցը տեղատվության (ձախից) և մակընթացության (աջից) ժամանակ

Fundy bay.jpg

Մայրցամաքի հարավ-արևելքում են տարածվում Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: 

Մեծ Անտիլյան կղզիները չորսն են՝ Կուբա (ամենամեծը), Ճամայկա, Հայիթի, Պուերտո Ռիկո, իսկ հրաբխային և

կորալյան ծագման Փոքր Անտիլյան կղզիները թվով ավելի շատ են, սակայն դրանց շարքում ամենանշանավորը Բահամյան կղզիներն են, ուր ափ իջնելով 1492 թ.-ին՝ Կոլումբոսը բացահայտեց Ամերիկան և այն կղզին, որի վրա առաջինը ոտք դրեց, կոչեց Սան Սալվադոր:

Ի դեպ, մինչ այժմ էլ շարունակվում են վեճերը, թե Բահամյան կղզիներից որին է Կոլումբոսը անվանել Սան Սալվադոր: Կուբայից հյուսիս մայրցամաքի արևելքում է տարածվում

Ֆլորիդա թերակղզին, որն աչքի է ընկնում իր խոնավ կլիմայով, իսկ Կուբայից արևմուտք գտնվում է Յուկատան թերակղզին: Մայրցամաքի հյուսիս արևելքում են գտնվում Ատլանտյան օվկիանոսի հատվածում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր թերակղզին՝ Լաբրադորը և դրա հարևանությամբ Նյուֆաունդլենդ կղզին: Խաղաղ օվկիանոսյան հատվածում են գտնվում երկու խոշոր թերակղզիները. Կալիֆորնիական թերակղզին` Ֆլորիդայի հետ նույն լայնության վրա և Ալյասկա թերակղզին` հյուսիս-արևմուտքում: Ալյասկայից հարավ-արևմուտք են գտնվում Շառլոտա թագուհու կղզիները և Վանկուվեր կղզին, որոնք պատկանում են Կանադային: Մայրցամաքի հյուսիսում են գտնվում ամենախոշոր կղզիները. աշխարհի ամենախոշոր կղզին Գրենլանդիան և մի շարք մանր ու մեծ կղզիներ, որոնք միավորվում են Կանադական-Արկտիկական կղզիախմբում: Այս կղզեխմբի ամենախոշոր կղզին է Բաֆինի երկիրը: 

Florida.jpeg
california-coastline.jpg

Միևնույն լայնության վրա գտնվող Ֆլորիդա թերակղզուն (ձախից), շնորհիվ պլատֆորմի վրա գտնվելու և տաք օվկիանոսային հոսանքի ազդեցության, բնորոշ են արմավենիներն ու ավազային ծովափերը, մինչդեռ Կալիֆորնիա թերակղզուն (աջից) բնորոշ են ժայռոտ ափերն ու չորասեր բուսականությունը, քանի որ այն գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի և սառը օվկիանոսային հոսանքի ազդեցության գոտում:

Հարց

1․ Բացատրե՛ք Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

English

165 fill in the blanks
Short- shorter, the shortest

thin- thinner, the thinnest

heavy-heavier, the heaviest

funny- funnier, the funniest

Old- older, the oldest

Fat- fatter, the fattest

small-smaller, the smallest

friendly- friendlier, the friendliest

interesting- more interesting, the most interesting

careful- more careful, the most careful

Tommy is lazy, Terry is lazier than Tommy, Tony is the laziest of all.

Tony is funny. Tome is funnier than Tony. Terry is the funniest of all.

Tony is good. Terry is better than Tony. Tommy is the best of all.

Tommy is friendly. Terry is friendlier than Tommy. Terry is the friendliest of all.

Tony is clever. Terry is cleverer than Tony. Tommy is cleverest of all.

Մաթեմատիկա

Գումարում (10 վարժություն)

  1. −7+15=−7+15=8
  2. 24+(−18)=24+(−18)=6
  3. −32+(−19)=−32+(−19)=-51
  4. 45+(−60)=45+(−60)=-15
  5. −12+27=−12+27=15
  6. −48+16=−48+16=-32
  7. 95+(−105)=95+(−105)=-10
  8. −5+5=−5+5=0
  9. −27+14=−27+14=-13
  10. 63+(−29)=63+(−29)=34

Հանում (10 վարժություն)

  1. 18−42=18−42=-24
  2. −25−17=−25−17=-42
  3. 30−(−15)=30−(−15)=45
  4. −40−(−22)=−40−(−22)=-18
  5. −9−27=−9−27=-36
  6. 54−(−46)=54−(−46)=100
  7. −100−(−75)=−100−(−75)=-25
  8. 13−29=13−29=-16
  9. −8−(−2)=−8−(−2)=-6
  10. 0−(−19)=0−(−19)=19

Բազմապատկում (10 վարժություն)

  1. 6⋅(−7)=6⋅(−7)=-42
  2. −8⋅9=−8⋅9=-72
  3. −11⋅(−4)=−11⋅(−4)=44
  4. 15⋅(−3)=15⋅(−3)=-45
  5. −5⋅−5=−5⋅−5=25
  6. −12⋅2=−12⋅2=-24
  7. 7⋅(−6)=7⋅(−6)=-42
  8. −9⋅(−3)=−9⋅(−3)=27
  9. 10⋅(−11)=10⋅(−11)=-110
  10. −14⋅4=−14⋅4=-56

Բաժանում (10 վարժություն)

  1. 56:(−7)=-8
  2. −81:9=9
  3. −72:(−8)=9
  4. 45:(−5)=-9
  5. −96:12=-8
  6. −100:(−25)=−4
  7. 63:(−9)=-7
  8. −44:11=-4
  9. 120:(−10)=-12
  10. −144:(−12)=12

Կատակ հարցեր

Posted on 

Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա միջնակ որդուն:

Աշոտ

Գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:

Աղ

Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:

5

Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:

4

Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:

Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:

Չորս պայուսակ էին

  1. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
  2. 10
  3. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:2
  4. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
  5. 7
  6. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:
  7. 11
  8. Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:
  9. 11
  10. Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 3 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 2-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:
  11. 12
  12. Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր 4 մատիտը:
  13. 8

Տրամաբանական խնդիրներ

1․ Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

111+89-127=73

 2․Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

157

3․ Եթե մտքում պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն են մտքումս պահել։ 

6

 4․Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղևոր կար։

16

5․Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

112

6․ Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

8

7․Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

5

8․Եթե գումարենք յոթանիշ թվի թվանշանները, կստացվի 6։ Ինչի՞ է հավասար այդ թվանշանների արտադրյալը։

0

9․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուտրը 16 տարեկան էր։

40

10․Հսկան մի մեծ այգի ուներ։ Մի անգամ, իմանալով որ Հսկան տանը չէ, Հայկն ու Դավիթը մտան նրա այգի։ Նրանք իրենց գրպանները լցրեցին տարբեր մրգերով ու պատրաստվում էին դուրս գալ այգուց, երբ Հսկան վերադարձավ։ Բռնելով տղաներին, նա դատարկեց նրանց գրպաններն ու պայման դրեց. «Եթե դուք գուշակեք իմ տարիքը, ես ձեզ բաց կթողնեմ ու կհյուրասիրեմ, իսկ եթե ոչ, ապա վերջներդ եկել է»։

Օգնիր տղաներին լուծել հավասարումը։ Որոշիր, թե յուրաքանչյուր միրգը ո՞ր թվին է համապատասխանում, թվերը գրիր համապատասխան վանդակներում և կատարելով թվաբանական գործողությունը, գտիր, թե քանի տարեկան է հսկան։

534+21=555