«Ցանկությունների ծառը»
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:
Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:
Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
- Մանուշակագույնով ընդգծված բառերի հականիշները գրի՛ր: Կարդա՛ և տե՛ս, թե ինչպես փոխվեց միտքը:
սովորական-անսովոր
գիրուկ-նիհար
էր ապրում-չէր ապրում
չէր սիրում- սիրում էր
կանգնեց-նստեց
ցուրտ-տաք
տխուր-ուրախ
վերադառնան-հեռանալ
Տեկստի մեջ փովեց իմաստը։ - Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած բառակապակցությունները:
կախարդական ծառ։ - Կարմիրով ընդգծի՛ր բարդ բառերը:
կեսօր
գլոխկոնձի - Կապույտով ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը առանձնացրո՛ւ:
Մի ծառ կանգնած էր այգում։
Ծառը կանգնած էր։ - Կանաչով ընդգծված նախադասությունը ընդարձակի՛ր:
Անտառի գեղեցիկ ծառի կողքին մի մեծ տնակ կար։ - Նկարի՛ր հրաշք ծառը ու նկարդ պատճենիր այս էջում:
- Եթե դու հայտնվեիր հրաշք ծառի տակ, ի՞նչ ցանկություն կպահեիր: Ձևակերպի՛ր ու գրի՛ր միտքդ:
Ես կպահեի այսպիսի ցանկություներ՝ թող երկրում խաղաղ լինի, ծառերից կոնֆետներ թափեր և միշտ ձյուն գար։





